FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Լառնակա-Երևան- երթուղով չվերթերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Լ

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 16-ից մեկնարկել է Երևան- Լառնակա- Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

--00—ԱՊ