Երևանի «Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

9101a933-f527-4309-a289-154b4218b19b.jpg

Երևանի «Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հուշակոթողի հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը, ԱԺ պատգամավորներ, ավագանու անդամներ, արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհվածների հարազատներ, բնակիչներ:

Հայրենիքի պաշտպանությանը թաղամասից տասնյակ հայորդիներ են մասնակցել, նրանցից 22-ը զոհվել են կամ այսօր արդեն ողջ չեն:

«Հայրենյաց պաշտպանի» հուշարձանի տեղադրումն ու հարակից պուրակի բարեկարգումը հնարավոր է դարձել բնակիչների ուժերով:

--00—ԶՀ