Ահազանգ է ստացվել՝ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում գտնվող պլաստիկի արտադրամասից ծուխ է նկատվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

l-0x86wh-2048x1193z-0.3838

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում գտնվող պլաստիկի արտադրամասից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել արտադրամասի պահեստում (մոտ 300 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։42-ին, մարվել՝ 23։32-ին։ Պահեստի 50 քմ տարածքում այրվել են պլաստմասսայե տարաներ։

--00—ՅՄ