30 տարվա պայքարը պսակվեց խայտառակ պատերազմով, պետք է հետևություն անենք. Վիգեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բրյուսելում քննարկվել է նաև ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցերը, այնտեղ ապահով ապրելու և իրենց ապագան իրենց հայրենիքում տեսնելու համար: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը։

Հարցին, այսինքն՝ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, 30 տարվա պայքարը զրոյանո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «30 տարվա պայքարը պսակվեց խայտառակ պատերազմով և խայտառակ արդյունքներով, պետք է հետևություններ անենք: ՀՀ-ն չի պարտադրում իր կամքը, Արցախի ժողովուրդը ինքնուրույն կարող է որոշել իր ճակատագիրը, ինչ որոշում կայացնեն, կստանան ՀՀ-ի աջակցությունը: Արցախն իշխանություն ունի, նա պետք է որոշի իր քայլերը և իմանա՝ ինչ հնարավորություններ ունեն, մենք էլ պարտավորություններ ունենք, որ Արցախում չհայաթափվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ