Փաշինյանի նման տգետը կարող է Մադրիդյան սկզբունքները դիտարկել որպես Արցախը Բաքվին տալու սկզբունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլական քարոզիչները շարունակում են ապարդյուն ջանքեր գործադրել «սաղ մինչեւ մեզ պրծած էր, մենք ի՞նչ անեինք» տխմար եւ անբարո գիծը տանելու համար։

Ինչ ասես, որ չեն փորձել հորինել, ֆռացնել, ստել, նենգափոխել։

Օրերս նրանց մեդիաաղբանոցներից մեկը սույն ադրբեջանամետ քարոզչության համատեքստում հիշատակել է 2008-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Մայնդորֆյան հռչակագիրը, որով իրականում Ադրբեջանը ստիպված է եղել ընդունել Մադրիդյան սկզբունքները որպես Արցախի խնդրի կարգավորման հիմք։

Ներառյալ, ուշադրություն, Արցախի ժողովրդի ինքնորոշնան իրավունքը։

Այս կարճ տեսանյութով ավելի կոնկրետ հիշեցնում եմ, թե ինչի մասին է խոսքը, եւ որտեղ է կրկին Նիկոլը, իր հիմար հալով, մեզ բոլորիս փորձում դնել հիմարի տեղ։»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ