Ինչպե՞ս է պետք նշել ՀՀ քաղաքացու օրը․ Փաշինյանը հանրային քննարկում անելու առաջարկ է արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ քացաքացու օր սահամանելու՝ կառավարության որոշման մասին։ Գրառումը՝ ստորև․

«Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:

Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը:

Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը, կարծում եմ՝ պիտի որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում։

Հ. Գ. Եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, այդ տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: