ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն օրակարգում է, գիտե՞ք մեզ ուրիշները զենք չե՞ն առաջարկում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը օրակարգում է, գիտե՞ք մեզ ուրիշները զենք չե՞ն առաջարկում։ Այսօր այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղարի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քննարկումներից հետ կանգնելու հիմքերին։

«Քանի դեռ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կա, դա քննարկվելու է։ Տեսեք, անընդհատ քննարկվում է նաև մոնիթորինգային խումբը Հայաստան գա՞, թե չգա։ Մենք դրա մասին թափանցիկ ենք խոսում, և ես չեմ բացառում՝ Հայաստանը կարող է դե յուրե դադարեցնել ՀԱՊԿ անդամությունը, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից։», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսայութում։

--00—ԱՊ