Կոլոմինան հանդիպել է Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

խավ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որը Վրաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարության հետ։ Կոլոմինան Օրբելյան պալատում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Խավիեր Կոլոմինան հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ։ Ըստ նախարարության հաղորդագրության, նախարարը շնորհակալություն է հայտնել Կոլոմինային Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպմանը կողմերը խոսել են տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրի և մարտահրավերների մասին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ