ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Խավիեր-Կոլոմինա-1.jpg
ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Հարավային Կովկաս այցելության մասին, որի շրջանակում պաշտոնյան ժամանել էր Հայաստան և Ադրբեջան: 

«ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի հետ» խորագրի ներքո պաշտոնական աղբյուրը գրում է, որ Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև 2 գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության գործում։

Նշվում է, որ Խավիեր Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ՝ ընդգծելով ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը:

--00—ԼՄ