ՆԳ փոխնախարարը հանձնարարել է ակտիվ պայքարել թմրամիջոցների, ապօրինի զենքի առգրավման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 27, 24News

Մայիսի 27-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։



Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վերջին շրջանում հասարակական հնչողություն ստացած, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովման միջոցառումների պատշաճ անցկացման համար։ Միևնույն ժամանակ նշեց ծառայության մեջ տեղ գտած որոշ թերացումներ և տվեց առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել սեղմ ժամկետում ու ողջ ծավալով:



Արամ Հովհաննիսյանն անդրադաձավ նաև ոստիկանոթյան բարեփոխումներին, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները։



ՆԳՆ ոստիկանության պետը շեշտեց հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության գործունեությունը և հանձնարարեց ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Կարևորվեց նաև քրեական ենթամշակույթ կրող անձանց հայտնաբերման աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։



ՆԳՆ ոստիկանության պետն անդրադարձավ նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին և ՊԾ ու ՃՈ ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ։



Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայողական կարգապահությանն ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր ևս։ 



--00—ՍՊ