ՀՀ-ի և Կուբայի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոն (նստավայրը՝ ք. Նուրսուլթան):

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական ծառայության մեկնարկի առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ նրա գործուն մասնակցությամբ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ՝ որպես հեռանկարային ոլորտներ մասնավորապես նշելով առողջապահությունը, դեղագործությունը, բիոտեխնոլոգիաները և զբոսաշրջությունը: Նրանք ընդգծել են նաեւ փոխշահավետ գործակցության մեծ ներուժը գիտակրթական և մշակութային բնագավառներում:

Նշելով, որ խորհրդային տարիներին շատ կուբացիներ էին կրթություն ստանում Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը ցանկալի է համարել այդ ավանդույթի վերականգնումը, կրթական, մշակութային փոխանակման ծրագրերի իրականացումը, հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։