Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական բարեկամության ամրապնդմանը. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

422a65c2-83a4-45c6-a970-024b814e236b.jpg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական կապերն անցած տարիների ընթացքում բնականոն կերպով զարգացել են՝ առանձնանալով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսական, մշակութային ու գիտակրթական արդյունավետ համագործակցությամբ, որում անուրանալի է Ձեր ավանդը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական ավանդական բարեկամության ամրապնդմանը և նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

--00--ԶՀ