ՄԽ նախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հարցի լուծումը. Իտալիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նախ

Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարում է այն ձևաչափը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ լուծումը, գրում է «Արմենպրես»-ը:

Ըստ աղբյուրի՝ այս մասին ասել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո՝ մամուլի համար արված հայտարարության ժամանակ:

Անդրադառնալով հանդիպմանը՝ Իտալիայի նախագահը տեղեկացրեց, որ խոսել են ԼՂ հարցի կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու մասին։

«Բնականաբար, վերահաստատեցինք, որ Մինսկի խումբն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը»,-ասել է Մատարելլան և ընդգծել, որ Իտալիան խրախուսում է 2 երկրներին՝ գտնելու ճիշտ երկխոսություն տարածաշրջանին առնչվող հարցերում:

--00—ԼՄ