Արցախցիները, որ զենք են վերցրել իրենց արժանապատվության համար, ինքնորոշման լիարժեք իրավունք ունեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Zatulin1.jpg

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ։

Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանի ոչ անտարբեր մարդիկ կողմ են Լեռնային Ղարաբաղում խաղաղությանը և բարգավաճմանը: Բազմաթիվ պատերազմներ անցնելով Լեռնային Ղարաբաղի բնիկների հետ ուս ուսի տված, այսօր մասնակցելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը՝ մենք զգում ենք արդարության վրա հիմնված աշխարհի կարիքը։ Մարդիկ, որոնք անցյալ տարիներին զենք են վերցրել իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, ունեն ինքնորոշման լիարժեք իրավունք։ Ես աղոթում եմ Աստծուն, որ բոլորը հասկանան դա և հարգանքով վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Ձեզ և հանրապետությանը մաղթում եմ խաղաղություն, երջանկություն և բարօրություն»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշվում է Արցախի Հանրապետության անկախության օրը։ 

--00—ԶՀ