Վաշինգտոնի բանակցություններում ավելացել է խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցված կետերի թիվը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

647d96202e8a8647d96202e8a91685952032647d96202e8a6647d96202e8a7.thumb_.jpg

Վաշինգտոնում կայացած բանակցությունները որոշակի գործնական դրական արդյունքներ են տվել. ավելացել է բանակցություններում համաձայնեցված կետերի թիվը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սակայն, դեռևս կան բաց հարցեր, կան կետեր, որոնց շուրջ կողմերը լիարժեք համաձայնության չեն եկել։ Ուստի այս գործընթացը կշարունակվի»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

--00--ԶՀ