Հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրություններում ով կղեկավարի ՔՊ-ի նախընտրական շտաբը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Armen-Pambukchyan.jpg

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կղեկավարի Արմեն Փամբուխչյանը:

Նշենք, որ Փամբուխչյանը ԱԻ նախարարն էր, սակայն նրա լիազորություններն ավարտվել են, քանի որ Փրկարար ծառայությունն անցել է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

--00--ԶՀ