Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

արայիկ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր շրջանակների հետ։ Նա իր հարկի տակ ընդունում է քաղաքական գործիչներից մինչեւ զոհվածների ծնողների, մտավորականների եւ այլոց։ Արցախի մեր աղբյուրներն  ասում են, որ Հարությունյանի այս նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում, քանի որ պետության ղեկավարը բավականին սեւ գույներով է ներկայացնում ներկա վիճակը, առավել մշուշոտ՝ ապագան, որ Արցախում մնալը շատերի համար դառնում է անիմաստ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ