Սինանյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը կարևորել են հայ-իրանական եղբայրական հարաբերությունների զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Безымянный-179.png

Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է հայ-իրանական եղբայրական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը:

Երկուստեք ընդգծվել է իրանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների և ծրագրերի իրականացման գործում: Շեշտվել է, որ երկու ժողովուրդների հազարամյակների պատմությունը, մշակույթը հանրահռչակելու ու պատմական խեղաթյուրման դեմ համատեղ ծրագրերն անհրաժեշտություն են:

Կողմերը կարևորել են նաև հայկական և իրանական սփյուռքների համագործակցության ակտիվացումը:

--00--ԶՀ