Կոտայքի մարզում՝ «Ծիրանի» ռեստորանի մոտ գտնվող դաշտում, Mitsubishi-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

c41cf8fb-7a17-434b-8d95-43f9cdaeb52b.jpg

Հայասանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 11-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանայիանին համալիրից դեպի ձախ գտնվող կիսակառույց շինության հարևանությամբ Mitsubishi ավտոմեքենա է կայանված, որի մեջ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին՝ նստած վիճակում, հայտնաբերել են Երևանի բնակիչ, 76-ամյա Յաշա Խ․-ի դին։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

--00--ԶՀ