Թշնամին կրակ է բացել Մաճկալաշենում և Ճարտարում գյուղատնտեսական աշխատանք կատարող անձանց ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news

Screenshot_3

Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի  հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 15-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

--00—ՅՄ