ԱՄՆ-ն ստիպում է ԼՂ-ին հանդիպել Ադրբեջանի հետ, սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news

TASS_59224542

ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական ​​աղբյուրը։

«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ մոտ ապագայում համաձայնել երրորդ երկրում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։

Նպատակը ԱՄՆ-ի ներթափանցումն է տարածաշրջան։

Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, դրան կհետևի ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը տարածաշրջանում»,- գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

--00—ՅՄ