Ռուս խաղաղապահները բանակցում են ՀՀ-ն Արցախին կապող երթուղու բացման ուղղությամբ, արդյունք դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24news

tigran-abrahamyan-e1642081200560

Ադրբեջանի հրահրած սադրանքի ու վերջին օրերին արձանագրված լարվածության հետևանքով, ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը դադարեցված է: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բացի այն հանգամանքից, որ մի քանի ամիս է ՀՀ-ից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներ չկան, վերջին օրերին Ադրբեջանն արգելում է առաջին անհրաժեշտության սննդամթերքի տեղափոխումն Արցախ, որի հետևանքով հումանիտար իրավիճակը կտրուկ վատացել է:

Ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ բանակցում են ՀՀ-ն Արցախին կապող երթուղու բացման ուղղությամբ, սակայն արդյունք դեռևս չկա:

Միջազգային այն դերակատարները, որոնք դրոշակ են դարձրել փաշինյանական հայտարարությունը Արցախն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, լուռ են»:

--00—ՅՄ