Հարություն Կիվիրյանը՝ երկրորդ հայ տիեզերագնացը գալիս է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

harutyun

Երևան է ժամանում Հարություն Կիվիրյանը։ Նա «Ռոսկոսմոսի» ընդհանուր տիեզերական ուսուցման ծրագրի հաջող ավարտից հետո ստացել է տիեզերագնացի վկայական:

Հայաստանում ռուսական տունը հունիսի 21-ին, ժամը 15.00-ին կազմակերպում է հանդիպում տիեզերագնացի հետ, ով կպատմի իր ճանապարհի, նպատակների և երազանքներն իրականություն դարձնելու մասին: Մամուլի ասուլիսը տեղի կունենա Ռուսական տան շենքում: Հարություն Կիվիրյանը կմասնակցի նաև բաց հանդիպում-քննարկմանը, որը տեղի կունենա հունիսի 22-ին՝ ժամը 20:30-ին, Մտքարան ակադեմիայում:

Հնարավոր է, որ Հարություն Կիվիրյանը դառնա Տիեզերքը նվաճած երկրորդ հայը ամերիկացի տիեզերագնաց Ջեյմս Բաղյանից հետո: Այս պահին տիեզերական թռիչքների փորձ Կիվիրյանը դեռ չունի։ Նախքան տիեզերագնացների ջոկատ ընդունվելը՝ նա աշխատել է որպես RKK Energy-ի 2-րդ կարգի փորձարկման ինժեներ:

2023 թվականին Կիվիրյանին շնորհվել է «տիեզերագնաց-փորձարկողի» որակավորում։

--00—ՍՊ