Տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

dd

 

Փորձարկող-տիեզերագնաց Հարություն Կիվիրյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, հանդիպում ունեցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սեգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ Հարություն Կիվիրյանի այցը Հայաստան կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդմանը: Իր հերթին տիեզերագնաց-փորձարկողը պատմել է իր ընտրած ոլորտում կատարված աշխատանքի մասին, ինչպես նաև կիսվել ապագայի պլաններով:

Հարություն Կիվիրյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը նվեր է մատուցել հայկական բարձրլեռնային Սևանա լճի լուսանկարը, որն արվել է տիեզերքից՝ ռուս տիեզերագնաց-փորձարկող Սերգեյ Կուդ-Սվերչկովի կողմից:

--00—ՍՊ