102-րդ ռազմաբազան պահպանում է ՀՀ սահմանների կայունությունն ու անվտանգությունը․ ՌԴ դեսպան․ Sputnik

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News

դդ

 

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզպետի հետ հանդիպումից հետո Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրները չափազանց կարևոր են Մոսկվայի համար։ Դիվանագետը մարզպետ Ղուկասյանից տեղեկացել է խնդիրների մասին և տեղեկությունը կփոխանցի Ռուսաստանին․

«Ռուսաստանը կշարունակի աշխատել տարածաշրջանային հակամարտության  լուծման ուղղությամբ. առանց դրա դժվար կլինի խաղաղություն հաստատել։

102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահները ծանր իրավիճակում պահպանում են Հայաստանի սահմանների կայունությունն ու անվտանգությունը, հատկապես՝ հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին լուրերը։

Տարածաշրջանը և ամբողջ աշխարհը այժմ ապրում են բուռն և դժվար ժամանակներ։ Պետք է ամեն ինչ անել երկրների միջև հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու համար»,- նշել է դեսպանը։ 

--00--ՍՊ