Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ին. մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար, ՀՀ-ն կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

Նա նշել է, որ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ․ «Մենք դեմ ենք դրան, մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն ու գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել»,-ասել է նա։

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել․ «Այն ենթակռուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, ուղղված են կայուն խաղաղությանը»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ՅՄ