«Աէրոֆլոտը» Միներալնիե Վոդի-Երևան թռիչքներ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

աերոֆլոտ

«Աէրոֆլոտը» սկսում է Միներալնիե Վոդի-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները։

Թռիչքները կիրականացվեն հուլիսի 12-ից՝ շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Ակնկալվում է, որ Միներալնիե Վոդին Հայաստանի հետ կապող նոր երթուղին պահանջված կլինի երկու երկրների հյուրերի և քաղաքացիների շրջանում,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է AVIA.ru-ն։ 

--00—ՍՊ