Վորոնեժի նավթաբազայում խոշոր հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

9e21d02f-0f1b-457a-9023-64a20f8106d3.jpg

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում հունիսի 24-ին խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղի լրատվամիջոցերի հաղորդամբ՝ հրդեհը բռնկվել է նավթաբազայում ուղղաթիռներից հասցված հարվածի հետևանքով։

Ավելի ուշ Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը հաստատել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ միջադեպի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան

«Վորոնեժի Դիմիտրովի փողոցի նավթաբազայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներ են ընթանում։ Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 100 հրշեջ և 30 միավոր տեխնիկա», - գրել է նա իր թելեգրամյան ալիքում:

Ավելի ուշ համացանցում են հայտնվել պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի կադրերը։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

--00--ԶՀ