Պրիգոժինի արածը «Սասնա ծռերի» ապստամբությանն էր նման, վտանգավոր իրավիճակ է ստեղծվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Պրիգոժինի արածը «Սասնա ծռերի» ապստամբությանն էր նման, վտանգավոր իրավիճակ է ստեղծվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց 1992-98 թթ. ԱԺ փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ, Ռուսաստանում ստեղծված անկայուն դրությունը չափազանց վտանգավոր է, ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Սահակյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը չափազանց նման է Հայաստանում 2016 թ.-ին տեղի ունեցած ապստամբությանը։ Ըստ նրա՝ դրանից հետո եղավ 2018-ի հեղափոխությունը և հիմա պետք է սպասենք, թե ինչ զարգացումներ կարող են լինել նաև Ռուսաստանում։

Սահակյանի պնդմամբ, Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններից շատ բան սպասել պետք չի, քանի որ առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է։ Խոսելով ՀՀ զինանշանի մասին՝ Սահակյանը նշեց, որ դա անփոփոխ արժեք է և Փաշինյանը չի հասկակում, որ դա մեր անցյալը, պատմությունը, ինքնությունը ներառող հավաքական արժեք է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ