Հունիսի 28-ի ռազմական սադրանքին Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվում էր տեղեկատվական գրոհներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկվա ռազմական սադրանքին Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվել է տեղեկատվական գրոհներով։

Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից այդ հրապարակումների մտացածին լինելը ԼՂ իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել․ «Այդ պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանի գործելակերպը ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ