Ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումն արգելվեց ևս 6 ամսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

c3af6731-7650-4192-801d-4f3002092d53.jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիստում ժամանակավորապես արգելեց Հայաստանի տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը:

Նախագծով 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվում ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։

Նշենք, որ նման արգելք սահմանվել էր նաեւ 2022 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ, որի գործողության ժամկետը կավարտվի 2023-ի հունիսի 25-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման  արգելքը։

Հարկ է նշել, որ ըստ դիտարկումների, նշված արգելքի կիրառման ժամանակահատվածում նվազել է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը։

--00—ԶՀ