Տարբեր ռանգի պաշտոնյաներ ներքին փաստաթղթերը տալիս են նախկին իշխանավորներին․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Կառավարության 90% քաղծառայողներն իրենց համակրանքով կամ հակակրանքով օգտվում են հնարավորությունից, որ տիրապետում են ինչ-ինչ նյութերի, իրենք այդ նյութերը կարող են դուրս տալ: 

Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ տարբեր ռանգի պաշտոնյաներ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, տեսնելով ինչ-որ փաստաթուղթ, որը ըստ նրանց կարող  է հետաքրքրել նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներին, դա վերցնում և փոխանցում են։ 

«Հայեցողական պաշտոններից բացի ոչ ոք չի փոխվել, ովքեր աշխատում էին նախկինում, աշխատում են նաև հիմա՝ իրենց կապերով, իրենց համակարանքով կամ հակակրանքով  այս կամ այն ուժի նկատմամբ։ Եվ այդ մարդիկ, այո՛, կարող են օգտվել հնարավորությունից, որ իրենք տիրապետում են ինչ-որ նյութերի, որը պետական կամ ծառայողական գաղտնիք չէ և քրեական պատասխանատվություն չի ենթադրում, իրենք կարող են այդ նյութերը դուրս տալ։ Ապագայում էլ կարող է դա լինել, ոչ ոք երաշխավորված չէ այդպիսի դեպքերից»,- ասել է Առաքելյանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս