Իրանը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

170446904

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հորդորել է Ֆրանսիայի կառավարությանն ու ոստիկանությանը խուսափել բռնությունից և ուշադրություն դարձնել ցուցարարների պահանջներին: Իրանցիներին կոչ է արել զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Քանանին Ֆրանսիայում բնակվող Իրանի քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ քաղաքում անհարկի տեղաշարժից և անկարգությունների գոտիներում գտնվելուց՝ երկրում ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ հունիսի 27-ին ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները:

--00—ՅՄ