«Վագներցիներից» շատերն ընդունել են Պուտինի առաջարկը․ Վոլոդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

Screenshot_9

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Վագներ»-ի մարտիկներից շատերը համաձայնվել են ծառայությունը շարունակելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Պետդումայի նախագահի խոսքերով, Պուտինը, «Վագների» մարտիկներին «առաջարկել է նրանց, ովքեր ուզում են պաշտպանել Ռուսաստանը, զենքը ձեռքին շարունակել ծառայությունը»։

«Որքան գիտեմ, նրանցից շատերը համաձայնվել են»,-տելեգրամի իր ալիքում գրել է Վոլոդինը՝ կարծիք հայտնելով, որ հունիսի 24-ի իրավիճակում ուժային կառույցները լավագույնս են իրենց դրսևորել։

--00—ՅՄ