ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը Հայաստանում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

b17eed35-33e4-4caf-b9bc-18a5f3aadd26.jpg

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը հունիսի 29-30-ին այցելել են Հայաստան՝ իրենց գնահատանքը հայտնելու պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող հանձնառության համար, հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։

Նրանց այցին նախորդել էր Պատժամիջոցների իրականացման հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ՛Սալիվանի այցը։

Այերը և դեսպան Օ՛Բրայենը հանդիպել են պետական պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

--00—ԶՀ