Ուիմբլդոն․ Ջոկովիչը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24news

joko-750x375

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Երեք սեթում աշխարհի երկրորդ ռակետը գերազանցեց շվեյցարացի Ստեն Վավրինկային՝ 6:3, 6:1, 7:6 (7:5):

Հանդիպումը տևեց 2 ժամ 10 րոպե։  Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի լեհ Հուբերտ Հուրկաչը:

Ուիմբլդոնը կանցկացվի  հուլիսի 3-ից 16-ը։

--00—ՅՄ