Ուիմբլդոն․ Ավանեսյանը գերվստահ հաղթանակ տարավ որակավորման փուլի 1/4 եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news

Elina-Avanesyan-750x375

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ուիմբլդոնի որակավորման փուլի կիսաեզրափակիչ։

Որակավորման մրցաշարի 1/4 եզրափակչի փուլում աշխարհի 64-րդ ռակետ Ավանեսյանը 6:3, 6։0 հաշվով հաղթել է մեքսիկացի Ֆերնանդա Կոնտրերաս Գոմեսին:

Վերջինս զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 288-րդ տեղը։

Որակավորման կիսաեզրափակիչում Ավանեսյանը կխաղա Ավստրալիայի ներկայացուցիչ Սթորմ Հանթերի հետ։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ