Բերձորը, Սուսը ռուսները չեն ասել, որ հանձնենք. Արցախի նախագահը ստում է. Հայկ Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հայրը սատանան է, սուտ խոսելը նորմա է դարձել իրենց համար: Արայիկ Հարությունյանը սուտ է խոսում, թե ռուսները ասել են՝ Բերձորը, Սուսը հանձնեք, թող ապացուցի, որ նման բան են իրեն ասել, հակառակը՝ ռուս խաղաղապահները մի քանի հայտարարություն են արել, որ պետք չէ հանձնել այդ տարածքները, դա իրենց ձեռնտու չէր: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:

«ԱՄՆ-ն Ադրբեջանի առջև կանաչ լույս է վառել, դրա համար է վերջին շրջանում Ալիևի հռետորաբանությունն ագրեսիվ դարձել, նրանք ողջունում են Ալիևի որոշումը, որ համաներում շնորհի Արցախի ղեկավարությանը, տեղեկություն կար, որ ցանկանում են հակաահաբեկչական գործողություններ իրականացնել Արցախում»,- ավելացրեց Նահապետյանը:

Ռազմական փորձագետը նշեց նաև, որ Արևմուտքը Հայաստանի հետ աշխատանքներ է տանում, որ ռուս խաղաղապահները հեռանան, հետո 102-րդ ռազմաբազան դուրս բերելու գործընթաց է տարվելու: «Այս տարածաշրջանը կարևոր է իրենց համար, մեր տարածքում երկրորդ ճակատ են բացում ՌԴ-ի ու Իրանի դեմ, առաջին քայլը խաղաղապահներն են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ