Շրջափակման պատճառով Արցախի առողջապահական համակարգի խնդիրները ներկայացվեցին հեռավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

արցախ

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի վերջին` 4-րդ օրը նվիրված էր Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի որդեգրած ռազմավարությունների, դրանց իրագործման ընթացքում ծագող խնդիրների, արդեն կայացած և մինչև 2025 թվականը նախանշված ծրագրերի, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հստակ ուղիների քննարկմանը։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, համաժողովին տեսակապով միացել են Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը, ԱՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնի և «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրենները։

Նրանք ներկայացրել են շրջափակման հետևանքով Արցախի առողջապահական համակարգի առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես խոսել մասնագիտական ռեսուրսի, դեղորայքի, բժշկական սարքերի խիստ սղությունից։

Անհնար էր նաև արցախցի մասնագետների անմիջական մասնակցությունն ապահովելը:

Համագումարին արցախցի բժիշկները հեռավար են մասնակցել:

--00—ՍՊ