Հարուցվել է պետշահերի պաշտպանության 9 հայց՝ 128 մլն 463 հազար դրամի բռնագանձման պահանջով․ ամփոփում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

Screenshot_3

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից քաղաքացիական դատավարության կարգով հարուցվել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ 128 մլն 463 հազար դրամի բռնագանձման պահանջով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Վարչական դատավարության կարգով հարուցվել է 144 հայց՝ պետական և համայնքային շահերի խախտումներով վարչական մարմինների ակտերն առոչինչ կամ անվավեր ճանաչելու և դրանց հետևանքները վերացնելու պահանջով:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ քննչական մարմիններին ներկայացվել է հանցանքի մասին 34 հաղորդում, որոնցով պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 10 մլրդ 44 մլն 521 հազար դրամ:

--00—ՅՄ