Ազգային պոլիտեխնիկական համալսարանում ճանապարհեցինք 90-րդ հոբելյանական շրջանավարտներին․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

photo_2023-07-13_11-04-13

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ճանապարհեցինք  90-րդ հոբելյանական շրջանավարտներին։ Հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Դիպլոմների հանձնման արարողությունը ամենից պատասխանատու և հիշարժան պահերից է կյանքում։ Այն  տարիների գիտելիքն ու աշխատանքը ամփոփելու և ամբողջովին նոր փուլ մուտք գործելու խորհրդանիշն է։

Տեխնոլոգիական առաջընթացի մեր ժամանակներում Պոլիտեխնիկի շրջանավարտները՝ իրենց ստացած գիտելիքներով ու հմտություններով, վստահ եմ՝ դառնալու են մեր երկրի լուսավոր և նորարար ապագայի կերտողները։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Պոլիտեխնիկի սիրելի շրջանավարտներին՝ մաղթելով անսպառ եռանդ ու մասնագիտական մեծ առաջընթաց՝ կյանքի այս կարևորագույն շրջափուլում։

--00—ՅՄ