Փաշինյանից որևէ ակնկալիք չունենք, Հայաստանը ինքնըստինքյան կառավարվում է․ հարցում՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Այսօր՝ հուլիսի 13-ին Կառավարության հերթական նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաստատել է իր մասնակցությունը հուլիսի 15-ին նախատեսվող Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։ «Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- գործադրի նիստում ընդգծել էր Փաշինյանը։

24News-ն իրականացրել է հարցում, պարզելու՝ ՀՀ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հանդիպումներից որևէ էական ակնկալիք ունե՞ն, այն պայմաններում, երբ Արցախի շուրջ օղակն օր-օրի սեղմվում է, և որ ՀՀ իշխանությունն իր հերթին այն ճանաչում է Ադրբեջանի կազմում։

Հարցմանը մասնակից քաղաքացիների դիրքորոշումները ներկայացված են 24News-ի տեսանյութում։

--00—ԱՊ