Փաշինյանն ամեն օր համոզում է, որ հայ ժողովուրդը դավաճան է, որը երբեք չի հաղթել. Մարինե Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Փաշինյանն ամեն օր համոզում է, որ հայ ժողովուրդը դավաճան է, որը երբեք չի հաղթել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, անընդհատ փորձում են կոտրել հայ ժողովրդին՝ պնդելով, որ նա թույլ է, անկարող, մարդկանց համոզում են, որ իրենք ոչինչ չեն կարող փոխել, ամեն ինչ անդառնալի է։

Բանաստեղծի պնդմամբ, իրականում այդպես չէ և մենք կարող ենք վերականգնվել, ունենք այդ ուժը և ռեսուրսը։ Պետրոսյանի կարծիքով, հաղթելու համար մենք պետք է երազանք ունենանք և այդ գործում վճռական խոսք պետք է ասեն գրողները։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ