Արայիկ Հարությունյանը նոր տեղակալ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

264822.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմենակ Խաչատրյանին ազատել է աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ՝ նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արմենակ Խաչատրյանին ազատել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-8-Ղ1-1) պաշտոնից»,- ասվում է վարչապետի առաջին որոշման մեջ: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արմենակ Խաչատրյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,-նշվում է երկրորդ որոշման մեջ։

--00—ԶՀ