ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24news
Եթե ճանապարհի անխափան աշխատանքը վերականգնվի, ես խոստանում եմ մեկնել Արցախ քարոզարշավի ընթացքում՝ թողնելով ձեզ մի քիչ ձայներ հավաքել Երևանում։
Դիմելով իշխանություններին՝ նման հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․
«Քանի որ իշխանությունն ունի մեկ օրակարգ՝ կառչած մնալ իշխանությունից, ինչի ապացույցն է իշխանության ամենաբարձր մակարդակով ամեն օր Երևանի ավագանու ընտրություններով զբաղվելը, իսկ մեր թիմի նպատակը ուժեղ Հայաստան և ազատ Արցախ ունենալն է, իշխանություններին ունեմ հետևյալ առաջարկը՝ ձեր ամբողջ ռեսուրսը ծառայեցրեք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացմանը, և եթե ճանապարհի անխափան աշխատանքը վերականգնվի, ես խոստանում եմ մեկնել Արցախ քարոզարշավի ընթացքում՝ թողնելով ձեզ մի քիչ ձայներ հավաքել Երևանում»,-գրել է Թանդիլյանը։
--00—ՅՄ