Ստյոպա Մկրտչյանը նորամուտն է նշել խորվաթական թիմի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

dd

«Արարատ-Արմենիայի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանն, որը վարձակալության հիմունքներով տեղափոխվել էր «Օսիեկ», արդեն իսկ նշել է իր նորամուտը խորվաթական թիմի կազմում։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Խորվաթիայի ընթացիկ առաջնությունը մեկնարկել է անցած հանգստյան օրերին։ Մկրտչյանը փոխարինման է դուրս եկել «Օսիեկ» – «Սլավեն Կոպրիվնիցա» խաղի 78-րդ րոպեին:

Հանդիպումն ավարտվել է «Օսիեկի» հաղթանակով` 6:1 հաշվով։

--00—ՍՊ