Երևանի ավագանու ընտրություններում ԼՀԿ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Անի Սամսոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

22140f7b-bdf3-4c03-bfcc-1074da7544be.jpg

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության անդամ Անի Սամսոնյանը:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք վերջինիս հետ: Սամսոնյանը, սակայն, ասաց, որ կուսակցությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

--00—ԶՀ