Արթուր Թովմասյանն Արցախի նախագահին ներկայացրել է ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

280723handipumarturtovmasyan.thumb_

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ  վերականգնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ