Փաշինյանը Մարուքյանին առաջարկում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

timthumb

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում անդրադարձել է պաշտոնից հրաժարական տալու պատճառներին:

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։

«Նա ասաց, որ այն, ինչ քարոզում եմ, կյանքի կոչեմ գործով։ Իսկ ես քարոզում էի բոլորի ներուժն օգտագործել պետության համար։ Բայց ես հրաժարվեցի, քանի որ ես ինձ այդ պաշտոնում չեմ տեսնում»,-ասել է Մարուքյանը։

--00—ՅՄ