Գիշերը բերման են ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ՏՏ
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ այսօր՝ գիշերը, ոստիկանության 4-րդ գումարտակի պարեկները երեք տղայի են բերման ենթարկել ու տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին։ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ բերման ենթարկվածներն են Տարոն Մանուկյանը, Շոթա Գևորգյանը և Ալբերտ Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Տարոն Մանուկյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է։

 

--00—ԱՊ